Ինչպե՞ս կնկարագրեք Կլեոպատրային, եթե ձեզ խնդրեն դա անել: Անկասկած, դուք կսկսեք նրանից, որ նա զարմանալիորեն գեղեցիկ կին է եղել: Բայց ինչպես պարզվում է, ֆիլմերը և դերասանուհիները մեզ մոլորեցրել են:
BlogNews-ը ներկայացնում է եգիպտագետ Սալի Էն Էշթոնի հետազոտությունների արդյունքում ստացված Կլեոպատրայի դիմապատկերը:
Էշթոնը ուսումնասիրել է Կլեոպատրայի տոհմը, դրամի վրա նրա կիսադեմը, քանդակները և Նեղոսի ափին գտնվող Դանդարա քաղաքի տաճարում արված զարդաքանդակները:
Եգիպտագետը եկել է այն եզրակացության, որ Կլեոպատրայի քիթը բավականին խոշոր է եղել, շրթունքները՝ բարակ, իսկ կզակը՝ սուր: Լեգենդար այդ կնոջ մաշկի գույնը մուգ է եղել, իսկ նրա կազմվածքը բոլորովին էլ չի համապատասխանում գեղեցկության մասին այսօրվա մեր պատկերացումներին. 152 սմ հասակի համեմատ նա փոքր-ինչ գեր է եղել:
Հույն պատմիչ Պլուտարքոսի նկարագրությամբ՝ Եգիպտոսի կայսրուհին արտաքին գեղեցկությամբ աչքի չի ընկել, սակայն զրույցի ժամանակ կարողացել է գրավել դիմացինին իր խոսքով, ձայնով և արարքների բնույթով:
Աղբյուր՝ BlogNews.am