Կալիֆորնիայի համալսարանի հոգեբան՝ Ռամանի Դուրվասուլան հայտնաբերել է, որ մեր անհատականության որակները կախված են նրանից, թե մենք ինչ սուրճ ենք խմում։

Սև, առանց որևէ բանի

Մարդիկ, ովքեր նախընտրում են սև սուրճ, առանց որևէ ավելորդությունների, հակված են նարցիզիզմի և հակահասարակական վարքագծի։

Էսպրեսո

Մարդիկ, ովքեր խմում են էսպրեսո, որպես կանոն բնութագրվում են նուրբ ճաշակով և լայն աշխարհահայացքով։ Էսպրեսո ըմպողների մեջ կան շատ ճանապարհորդողներ։

Լատտե

Լատտեն և սուրճի այլ տեսակներ, որտեղ մեծ քանակությամբ կաթ կա, դուր է գալիս նրանց, ովքեր օգնում են ուրիշներին, սիրում են հարմարավետություն և սիրում են ազատորեն տիրել իրենց ժամանակին։

Կապուչինո

Կապուչինոյի սիրահարները պահանջկոտ են, ամենաշատը հոգ են տանում իրենց առողջության մասին և փորձում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել։

Սուրճ սիրոպով կամ սուրճ պարունակող կոկտեյլներ

Այս մարդիկ ունեն սուր զգացողություններ, և չեն վախենում ռիսկի դիմելուց։

Սուրճ առանց կոֆեյինի

Մարդիկ ովքեր խմում են առանց կոֆեյինի սուրճ՝ հիմնականում զգուշավոր են և հոգ են տանում իրենց առողջության մասին։ Նրանց դուր է գալիս ամբողջությամբ վերահսկել իրենց կյանքը, իսկ անսպասելի և ռիսկային իրավիճակները նրանց վախեցնում են։ Երբեմն նրանք իրենց պահում են եսասերի պես։

Լուծվող սուրճ

Այս տեսակի սուրճը գերադասում են այն մարդիկ, ովքեր թեթև են վերաբերվում իրենց կյանքին։

Աղբյուր՝ Hayinfo.net

 

loading...