Այս խնդրի հետ առնչվում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
Գոյություն ունեն բազմաթիվ դիմակներ և շամպուններ մազաթափության դեմ, սակայն բնական միջոցների մեջ չեն պարունակվում քիմիական նյութեր, այդ իսկ պատճառով դրանք բուժում են՝ առանց մազերը վնասելու։

EnterTrain-ը Ձեզ է առաջարկում սովորական շամպունի մեջ ավելացնել 10 կաթիլ խնկունու եթերային յուղ և 10 կաթիլ կիտրոնի եթերային յուղ։
Բուժիչ միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է ավելացնել վերոնշյալ եթերային յուղերը շամպունի մեջ։
Սա հիանալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ժամանակ չունեն զանազան դիմակների պատրաստման համար։

Ավելի լավ արդյունք կապահովի, եթե շամպունի մեջ ավելացնեք վիտամին Е։
Դրա համար անհրաժեշտ է բացել մեկ հատ սրվակը և պարունակությունը լցնել շամպունի մեջ։
Այժմ գլուխ լվանալը կդառնա բուժիչ և երկու ամսից դուք կտեսնեք, թե որքան են խտացել և առողջացել ձեր մազերը։

Աղբյուր ‘ Entertrain.1in.am

loading...