Քչերը գիտեն, որ կանայք Հռոմի Պապի հետ հանդիպելիս միշտ պետք է կրեն երկարաթև սև հագուստ, իսկ գլխին ՝ սև քող: Այս հին ավանդույթը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ ամբողջ աշխարհի կառավարման հիմնական վարչակարգը միապետությունն էր:
Պապի ներկայությամբ ճերմակ հագուստ կրելու իրավունք տրված է միայն կաթոլիկ թագուհիներին և արքայադստրերին: Իսկ քանի որ դա բացառիկ երևույթ է, ապա մեր օրերում ընդամենը 7 կնոջ է տրված այդ իրավունքը:
Ներկայացնում ենք Ձեզ այդ կանանց՝ Մոնակոյի իշխանուհի Շառլեն, Իսպանիայի թագուհի Սոֆիա և Լետիսիա, Բելգիայի թագուհի Մաթիլդա և Պաոլա, Լյուքսեմբուրգի մեծն դքսուհի Մարիա Թերեզա և Նեապոլի արքայադուստր Մարինա:
Ընդհանրապես սա հնաոճ է, ինչպես և կաթոլիկական եկեղեցու մնացած օրենքները: Մենք հուսով ենք, որ երբևէ սա կփոխվի և եկեղեցին կդադարի կախել կանանց վրա պիտակներ: Ի վերջո կապույտ արյուն, այսպես, թե այնպես, գոյություն չունի:
Աղբյուր՝ Hayinfo.net