Tert.am Life-ը գրում է.

Աշոտ Տեր–Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանը նկարահանվում են նոր դետեկտիվ դրամայում, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի սեպտեմբերի 4–ից։ «Միլիոնը թակարդում» 25 մասանոց հեռուստանովելի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը ֆիլմի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life–ին` տրամադրելով նաև լուսանկարներ նկարահանման հրապարակից։

Ֆիլմը երբեմնի հայտնի փաստաբանի մասին է, որը տարօրինակ հանգամանքներում հայտնվում է մեղադրյալի աթոռին։ Հերոսուհուն մարմնավորում է Սոֆյա Պողոսյանը։ «Գնված երջանկություն», «Ռեստարտ 2020», «Հին արքաներ», «Քավարան» նախագծերի հեղինակ Film factory ընկերությունը խոստանում է նախորդ նախագծերին չզիջող նոր հեռուստադրամա, որը տարբերվելու է սցենարային կառուցվածքով։

«Դինամիկ զարգացումներով ու խճճված ինտրիգներով հարուստ պատմություն է, որը հեռուստադիտողներին գամված կպահի էկրաներին։ Յուրաքանչյուր սերիայում  իրադարձությունների փոփոխություն է լինելու, որն ավելի է լարելու հեռուստադիտողներին և գամելու էկրաններին։ Անհնար է չսպասել հաջորդ սերիային։ Նկարահանման որակը, օգտագործված միջոցների քանակն ու դերասանական լավ կազմը կապահովեն նախագծի բարձր որակը»,– ասաց Արան և հավելեց, որ նախորդ նախագծերի հաջողությունն իրենց պարտավորեցնում է, որ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքը լինի էլ ավելի լավը։

Շարունակությունը՝ այստեղ:

loading...