Երբևէ մտածե՞լ եք տղաների նյարդայնացնող սովորությունների մասին։ Համոզված ենք, որ այո։ Իսկ գիտեի՞ք, որ աղջիկներն էլ ունեն այնպիսի սովորություններ, որ նյարդայնացնում են նրանց՝ հասցնելով խելագարության։ Եկեք տեսնենք՝ որոնք են դրանք։

Նրանց ամանից ուտելիք վերցնելը

 

Շատ տղաներ չեն սիրում կիսել իրենց ուտելիքը։ Հավանաբար մտածում եք՝ «բայց ի՞նչ կա դրա մեջ», սակայն նրանք կնախընտրեն Ձեզ համար առանձին մի բան պատվիրել, քան կիսել իրենց ափսեինը։

Բամբասանք

 

Իհարկե, այնպես չէ, որ բոլոր աղջիկներն են սիրում բամբասել, բայց դա աղջկական այն սովորություններից է, որ հունից հանում է տղամարդկանց։ Այնպես չէ, որ նրանք չեն հետաքրքրվում ուրիշների կյանքով. նրանց պարզապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ Դուք նրանց մասին էլ կբամբասեք։

Լացելը

Սա, իհարկե, տարօրինակ է, բայց տղամարդիկ պարզապես չգիտեն ինչպես վարվել լաց լինող աղջկա հետ։ Տղաները հազվադեպ են լացում ու երբ տեսնում են Ձեզ լաց լինելիս, նրանք պարզապես պանիկայի մեջ են ընկնում ու չեն հասկանում ինչպես հանգստացնել Ձեզ։


Հաճոյախոսություններ ակնկալելը

 

Շատ դեպքերում անիմաստ է տղամարդուն հարցնել, թե ինչ կարծիքի են Ձեր հագուստի կամ արտաքին տեսքի մասին։ Դա նրանց նյարդայնացնում է։

Ժամերով պատրաստվելը

Տղամարդիկ չեն դիմահարդարվում, նրանց մազերը սովորաբար կարճ են. նրանք ընդամենը պետք է մի բան հագնեն ու դուրս գան տանից։ Նրանց համար պատրաստվելը հեշտ է։ Այդ պատճառով էլ նրանք չեն հասկանում՝ ինչու են աղջիկներն այդքան երկար պատրաստվում, ու դա նյարդայնացնում է նրանց։


Ակնարկներ

Տղամարդիկ սովորաբար ուղիղ ասում են այն, ինչ ուզում են ասել։ Նրանք չեն հասկանում մեր ակնարկները, հասկանալու դեպքում էլ վատ են զգում, որ իրենք գլխի չեն ընկել՝ ինչ է պետք անել։

Անհամապատասխան հագուստ

Անհամապատասխան հագուստ ասելով՝ նկատի ունենք այնպիսի հագուստ, որը հարմար չէ տվյալ առիթին կամ միջավայրին։ Օրինակ՝ այգում զբոսնելիս բարձրակրունկեր կամ էլ ցուրտ եղանակին սև կարճ շորիկ հագնելը հիմարություն է։

Աղբյուրը՝ blognews.am

loading...