Ներկայացնում ենք կապտուկից արագ ազատվելու միջոցներ:

Վնասված մասին սառն առարկա դնել
Վերցրեք սառույց, ձյուն կամ ցանկացած մթերք սառցարանից: Վնասված մասն ավելի լավ է՝ բամբակյա բարակ գործվածքով ծածկել հյուսվածքների ցրտահարությունից խուսափելու համար: Սառույցը նաև ցավը կվերացնի: Այն պետք չէ երկար պահել, բավարար է 15-20 րոպեն: Սառն առարկա դնելն արդյունավետ է վնասումից անմիջապես հետո դնելու դեպքում:

Ջերմային ազդեցություն
Երբ ուռածությունը նվազի, կապտուկը կարելի է ջերմային մշակման ենթարկել: Դրա համար պետք է ջեռոցում ավազ տաքացնել և այն լցնել բամբակե պարկի մեջ: Վնասված մասը ծածկվում է բնական մանրաթելից կտորով, վրայից տաք հարմարանք է դրվում: Ազդեցության ժամանակը՝ 15 րոպե օրական 3 անգամ:

Սննդամթերքներով կոմպրեսներ՝ մի քանի բաղադրատոմս

2 ճ. գ. աղը լուծել կես բաժակ ջրում: Բամբակե անձեռոցիկը թրջել հեղուկի մեջ և դնել վնասվածքի վրա օրական 3-4 անգամ 15 րոպեով:

Այս միջոցը, ինչպեսև մյուսները, հարմար է միայնն եթե բաց վերքեր չկան:

1 ճ. գ. սոդան լուծել 2 ճ. գ. քացախի մեջ: Կոմպրեսն արվում է առաջին տարբերակի նման:

Կտորե անձեռոցիկը թաթախել 1 ճ. գ. խնձորի քացախի, 1 ճ. գ. աղի և մի քանի կաթիլ յոդի խառնուրդի մեջ: Կոմպրեսը պահել 30-40 րոպե օրական 2-3 անգամ: Մեթոդն օգնում է վերացնել մուգ մանուշակագույն կապտուկը:

Գլուխ սոխն առավելագույնս մանրացնել և խառնել հավասար քանակությամբ աղին: Խառնուրդը լցնել վիրակապի կամ թանզիֆի մեջ, դնել կապտուկի վրա և վրայից հարմար միջոցով ֆիքսել: Կոմպրեսն անել օրական 3 անգամ 40-ական րոպեով թարմ պատրաստված խառնուրդով:

Կաղամբը կամ եզան լեզուն մանր կտրտել և մուրճով ծեծել մինչև շիլայանման զանգված ստացվի: Կոմպրեսը պետք է պահել առնվազն 1 ժամ օրական 3 անգամ:

Քերիչով մանրացված բազուկին նույնքան հեղուկ մեղր ավելացնել: Բաղադրությունը 3 օր դնել կապտուկի վրա: Պահել 1-2 ժամ, վրան ոչինչ դնել պետք չէ:


Դեղատնային միջոցներ

Դեղատանը հեևյալ դեղամիջոցներն են վաճառվում՝

  • «Հեպարին քսուք»,
  • «Տրոքսևազին»,
  • «Տրոքսերուտին»,
  • Բալզամ «Փրկիչ»:

Կապտուկներն արդյունավետորեն վերացնում է գետասպունգը: Փոշուց կախուկ պատրաստել, շիլայանման նյութ ստանալ, որը պետք է հեմատոմայի հատվածին դնել: Պետք է ռետինե ձեռնոցներ դնել և միջոցը զգուշությամբ ներմերսել մաշկի մեջ: Չորանալուց հետո՝ մոտ 20 րոպե անց, խառնուրդը լվալ: Պրոցեդուրան կատարել օրական 2 անգամ: Եթե կապտուկը դեմքի վրա է, զգույշ եղեք, որ միջոցը աչքի մեջ չընկնի:

Աղբյուր՝ blognews.am

loading...