Վերջերս ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգի լողափին տարօրինակ իր հայտնաբերեցին, որը մետաղական ծովաստղ է հիշեցնում, 8 շոշափուկ ունի: Այդ իրն ամրացված է բետոնին, ուստի ոչ բոլորն են ի վիճակի այն նույնիսկ մի քիչ շարժել տեղից, էլ չասած՝ հանելու մասին:

Տեղի բնակիչների շրջանում անմիջապես շշուկներ տարածվեցին այդ իրի այլմոլորակային ծագման մասին: Ուստի այդ լողափ հիմա քչերն են գնում:

Տեղացի պաշտոնյա Փիթեր Բրոքմանը, ով պատասխանատու է լողափերի անվտանգության համար, ասում է, որ դա, ըստ ամենայնի, ռազմական սարքավորման մաս է, որն օգնում է հետևել մակընթացություններին, ալիքներին և եղանակին:

Հայտարարեցին նաև, որ մոտ ժամանակներս «այլմոլորակային ռոբոտը» կապամոնտաժեն տեղացի աշխատողները՝ խուճապին վերջ տալու համար:

Աղբյուրը՝ blognews.am

loading...