Չինացի տղամարդու ականջից կենդանի մողես են հանել

Չինասատանի Հուանչժո քաղաքի մի բնակչի ականջից բժիշկները կենդանի մողես են դուրս բերել: Տղամարդը վստահեցրել է, որ ականջի մեջ տղաճ զգացողություն է ունեցել:

«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նա պատմել է, որ ականջի մեջ շարժ է զգացել, ենթադրել է, որ քնած ժամանակ միջատ է մտել:
Բժիշկը հայտնաբերել է, որ տղամարդու ականջում գեկոն կա: Բժշկական պինցետով կարողացել են կենդանուն ողջ դուրս բերել: Բժիշկներն անհանգստացած են, որ մողեսի ընտանիքին պատկանող կենդանու պոչը չի եղել: Այն հնարավոր է` մնացել է տղամարդու ականջում:

 

loading...