Թուրքիայի առողջապահության  նախարարությունը հերքել է Կոկսակի վիրուսի համաճարակի մասին լուրերը, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Ինչպես նշել են գերատսչությունում, նախարարության ներկայացուցիչները Անթալիայում ստուգումներ են անցկացրել և մաշկայինցան հայտնաբերել ուկրաինացի յոթ զբոսաշրջիկի մոտ։

«Մենք կարծում ենք, որ նման դեպքեր կարող են տեցի ունենալ ցանկացած երկրում։ Համաճարակի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը՝ հավելելով, որ զբոսաշրջիկները կարող են հանգիստ մեկնել Թուրքիա։
Հատկանշական է, որ զբոսաշրջիկների խոսքով՝ գրեթե բոլոր հյուրանոցները լցված են հիվանդներով։ Հյուրանոցներից մեկում շուրջ 30 վարակված կա։
 
Զբոսաշրջիկները շփոթված են, թե ինչու հյուրանոցներն ու հիվանդանոցները հրահանգ չունեն Կոկսակի վիրուսն ախտորոշելու։ Ren.tv-ի փոխանցմամբ՝ հավանաբար, դա միտումնավոր է արվում, քանի որ Թուրքիան նոր-նոր է սկսել վերադարձնել ռուսաստանցի զբոսաշրջիկներին և չի ուզում կորցնել շահույթը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:

Աղբյուր՝ panorama.am

loading...