Իսպանիայում՝ բասկերի երկրում հայտնաբերել են 20 տոննա հավկիթ, որը թունավորված է եղել ֆիպրոնիլ կոչվող միջատասպան թույնով: Պարզվել է, որ խմբաքանակը բերվել է Ֆրանսիայից:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, վտանգավոր ձվերը չեն հասցրել օգտագործել սննդի մեջ: Բասկերի երկրի առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ այդ պատճառով քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թունավորված ձվեր հայտնաբերվել են Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում ու Շվեդիայում:

Չորս երկրներում՝ Նիդելանդներում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում փակվել են թռչնաբուծարանները, որոնք օգտագործել են այդ նյութը։

Համաձայն եվրոպական չափանիշների թռչնաֆաբրիկաններում միջատասպան այդ թույնի օգտագործումն արգելված է:

 Աղբյուրը՝ panorama.am

loading...