Այժմ աշխարհում 36 միլիոն կույր մարդ կա, արդեն 2050 թվականին այդ թիվը կարող է հասնել 115 միլիոնի: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, նման եզրահանգման են եկել ուսումնասիրության հեղինակները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Lancet ամսագրում: Հիմնականում տեսողության կորուստ սպառնում է տարեց մարդկանց:
Ներկա պահին տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը նվազում է, բայց քանի որ Երկիր մոլորակի բնակչության թիվը կայուն աճում է, իսկ բնակչությունը ծերանում է, գիտնականները կանխատեսում են, որ տեսողությունը կորցնող մարդկանց թիվը կայուն կաճի:
188 երկրում վերլուծությունը ցույց է տալիս, որ այժմ աշխարհում 200 միլիոն մարդ տառապում է տեսողության հետ կապված խնդիրներով: 2050 թվականին այդ թիվը կհասնի մինչև 550 միլիոնի:
Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում կառավարություններին ավելի շատ միջոցներ ներդնել աչքի հիվանդությունների կանխարգելման, բուժման համար:
Աղբյուր՝ panorama.am