Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 50 կմ հեռու գտնվող Կեբլավիկ միջազգային օդանավակայանի ժամանման սրահ ավտոմեքենա է մխրճվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Iceland Monitor-ին:
Ինչպես գրում է թերթը՝ հղում անելով ականատեսին, մեքենայի վարորդը մոտ 20 տարեկան է։ Սկզբում նա ձեռքերը վեր է բարձրացրել՝ ձևացնելով, թե հանձնվում է, բայց  երբ նրան է մոտեցել ոստիկանը, հարվածել է նրան:
Նշվում է, որ դրանից հետո երիտասարդը վազել է դեպի ճանապարհին գտնվող  մեքենաներից մեկը, կոտրել ապակին, այնտեղից քաշելով դուրս բերել կին վարորդին: Դրանից հետո փորձելով թաքնվել հետապնդումից, գողացված մեքենայով մխրճվել է օդանավակայանի ժամանման սրահի մեջ։
Ըստ աղբյուրի՝  հայտնի չէ, թե միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն թե ոչ։


Աղբյուր` panorama.am
 

 
loading...