Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ երկու ամիս երեխայի խնամքի արձակուրդ է վերցնում:

«Իզվեստյա»-ի փոխանցմամբ, նրա կինը պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:

«Մեր դուստրը շուտով լույս աշխարհ կգա, և ես կրկին նախատեսում եմ երկու ամիս դեկրետային արձակուրդ վերցնել»,-ասել է նա:

Նա նշել է, որ ընկերության աշխատակիցները երեխայի խնամքի համար չորս ամիս արձակուրդ կարող են վերցնել:

Ցուկերբերգի առաջին դուստրը լույս աշխարհ է եկել 2015-ի դեկտեմբերին: Այդ ժամանակ էլ սոցկայքի հիմնադիրը երկու ամիս արձակուրդ էր վերցրել:
Հիշեցնենք, օրեր առաջ ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը հայտարարեց, որ հեռուստաընկերությունից հեռացել է՝ երեխային խնամելու համար:

loading...