Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։

Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ վարկի տրամադրման հիմնական պայմաններն են՝

• Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով 1-ից 5 տարի ժամկետով։
• Նվազագույն տոկոսադրույք՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքով:
• Գումար՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ:

Վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտները, որոնց տարիքը հայտի դիտարկման պահին հասել է 23 տարեկանի։

Որպես գրավ ընդունվում է անշարժ գույք հետևյալ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Աբովյան, Էջմիածին, Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ, Վանաձոր, Արմավիր, Մասիս։ Անշարժ գույքի արժեքի գնահատումն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Վարկի գործողության ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն։

Վարկի պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում, միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ panorama.am

loading...