Fithacker.ru-ն գրում է, որ ճարպակալման հիմնական պատճառն անառողջ կենսակերպն է, սակայն կարևոր են նաև գենետիկան ու մի շարք այլ պայմաններ։ Այն ոչ միայն էսթետիկական խնդիր է, այլև կարող է առողջական խնդիրների հետևանք դառնալ։ Օրգանիզմում կուտակված ճարպերից ազատվելու լավագույն տարբերակը սննդակարգը շտկելն ու ֆիզիկական ակտիվության ապահովումն է։ Հարկավոր է հավասարակշռել սննդակարգը և պարբերաբար սպորտով զբաղվել։ Ըստ կայքի՝ ավելորդ ճարպից ազատվելու գործում կարող է օգնել նաև այս բնական միջոցը։

Դրա օգտագործման արդյունքում կարագանա նյութափոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմը կկարողանա այրել ճարպերը։ Սակայն այն չի կարող արդյունավետ լինել, եթե սննդակարգում շտկումներ չանեք և սնունդ օգտագործեք քնելուց առաջ։

Բաղադրիչներ

1 բաժակ ջուր
1 թեյի գդալ իմբիր
թարմ մաղադանոս
1 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ խնձորի քացախ
1 կիտրոնի հյութ
դարչին։
Պատրաստման եղանակը։ Բլենդերում խառնեք իմբիրն ու մաղադանոսը։ Ավելացրեք մյուս բաղադրիչները՝ բացի ջրից։ Խառնեք, ապա ավելացրեք ջուրը, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։

Այս միջոցը հարկավոր է օգտագործել երեկոյան՝ ընթրիքին։

Աղբյուրը՝ 168.am

loading...