Առանց վնասելու առողջությանը: Ուզո՞ւմ եք ունենալ գեղեցիկ, տափակ որովայն: Ամեն ինչ Ձեր ձեռքերում է: Հետևեք այս խորհուրդներին և Դուք կհամոզվեք, որ դա աշխատում է:

Աշխատեք բացառել աղը

Դադարեցնել աղ ցանել կերակուրին՝ Դուք միանգամից կնկատեք, թե ինչպես են հալչում որովայնը և կողերը: Աղն օրգանիզմում պահում է հեղուկը և դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Աղի փոխարեն օգտագործեք տարբեր համեմունքներ և կիտրոն: Հսկայական բոնուս կլինի, եթե Դուք ընդհանրապես հրաժարվեք աղից. Դուք կկշտանաք ավելի քիչ քանակության կերակուրից:

Քչացրեք ածխաջրի օգտագործումը

Քչացրեք ածխաջրի օգտագործումը, դա դժվար չէ: Կերեք ավելի շատ բանջարեղեն և սպիտակուցային կերակուր: 6 օր հետո Դուք կնկատեք արդյունքը: Օգտագործեք ձու, պանիր, կաթնաշոռ, ընկույզ, անյուղ միս, ձուկ, բանջարեղեն: Հրաժարվեք կարտոֆիլից, մակարոնից, հացից:

Կերեք ճիշտ մրգեր

Փորձեք 6 օր սնվել՝ օգտագործելով շատ մրգեր՝ նախընտրությունը տալով արքայախնձորին, կիվիին, տանձին և հատկապես՝ թուրինջին:

Սահմանափակեք բանանի, ծիրանի չրի, չամիչի օգտագործումը:

Մոռացեք կծու կերակուրի մասին

Կծու կերակուրը խթանում է ախորժակը և արտադրում է ավելի շատ ստամոքսահյութ, քան սովորաբար: Դիետայի ընթացքում արժե հրաժարվել կծու կերակուրից:

Ոչ մի կոնսերվանտ

Հրաժարվեք կալորիական կերակուրից, շաքարից: Տարբեր կոնսերվանտներով պատրաստված կերակուրը վնասակար է. Եվ որովայնի, և կողերի շրջանում կարող է ճարպ հավաքվել:

6 օր հետևեք այս կանոններին և Դուք կնկատեք դրական արդյունք՝ առանց առողջության համար ռիսկի:

Աղբյուրը՝ 168.am

loading...