Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին ժամը 20.45-ին, Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո, օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Տիգրան Տ.-ն, որը օգոստոսի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնաս հասցնելու կամ սպանություն կատարելու սպառնալիք) մեղադրանքով:

Աղբյուրը՝ 168.am

loading...