Վարդան Սարգսյանն, ով այժմը ունի իր հեղինակային՝ Տնից հեռու հաղորդումը, հիմնական զբաղվածությունը երկրից երկիր ճանապարհորդերն է և հեռուստադիտողին հետաքրքիր, չլուսաբանած պատմությունները ներկայացնելը, բայց ինչպես վերջերս BlogNews.am-ի հետ զրույցում նշեց վերջապես երկար դադարից հետո, որոշել է զբաղվել երգարվեստով.«Երգը կոչվում է«Աղջիկները շատ տարբեր են»: Երգը գրեց Ավետ Բարսեղյանը և Դուետրո ստուդիայի Էդգար Ալեքսանյանը: Չնայած հայերեն բառեր են, բայց հնդկական ոճում է ինչն այսօր ակտուալ է: Այս դեպքում տեսահոլովակը պետք է նկարահանվեր Հնդակաստանում, որովհետև այնպես է ստացվել, որ ես Հայաստանում կարծես արդեն հյուր լինեմ: Մենք նկարահանեցինք տեսահոլովակը, որն ի դեպ բավականին դժվար էր. պարզվում է այն գեղեցիկ վայրերը որոնք կան Հնդկաստանում և որտեղ ես ուզում էի նկարահանել իմ տեսահոլովակը դրանք պետական վայրեր էին, որտեղ նկարահանելու իրավունք չունես: Անգամ տաճարներում չես կարող և ես կրկին խնդիրներ եմ ունեցել»,-մանրամասնում է Վարդանը:
Ինչպես Վարդանն է նշում տեսահոլովակը շատ թեթև, հումորային. «Տեսահոլովակի սյուժեն հետևյալն է՝ իբր ես գնում եմ Հնդկասատան իմ երկրորդ կեսին գտնելու և արդյունքում հայտվում եմ արկածների կիզակետում: Շատ աղջիկներից եմ հիասթափվում, բայց վերջում ընտրությունս կանգ է առնում մի դերասանուհու վրա, որը հայտնի է և նկարահանվեց իմ տեսահոլովակում: Նա «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիան է»:
Իսկ այն հարցին` դերասանուհին հեշտ համաձայնվեց նկարահանվել տեսահոլովակում, Վարդանը պատասխանեց «Երևի ինձ շատ են սիրում :) Երբ նրան սցենարը պատմում էի նրան շատ դուր էր եկել և հումորով էր վերաբերվում: Ես հասկանում եմ, որ նրա ներկայությունը իմ տեսահոլովակում կարող է ինձ հաջողություն բերել, որովհետև այս տեսահոլովակը կարող են նայել նաև հնդկաստանում և եթե հնդիկները սկսեցին նայել, մեծ դիտումներ կլինի: Եթե Հնդկաստանի քսան տոկոսն էլ դիտի, ես գուցե Հյուսիսային պողոտայում տուն գնեմ:)»:
Աղբյուրը՝ BlogNews.am