Խաղողի դիետան ավելորդ քաշից ազատվելու համեղ միջոց է: Այն նախատեսված է 4 օրվա համար:

1-ին օրը նախաճաշին պետք է ուտել մի փոքր խաղող, ½ նարինջ և յոգուրտ:
Ճաշին` 150 գրամ աղցան` վարունգից և կաղամբից, 100 գրամ խաղող և մի քիչ հունական ընկույզ:
Ընթրիքին պետք է ուտել մի փոքր հավի կրծքամիս և մրգերից աղցան` պատրաստված 100 գրամ խաղողից, 50 գրամ արքայախնձորից և մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութից:

2-րդ օրը նախաճաշին պետք է ուտել 100 գրամ խաղող և յոգուրտ, ճաշին` ոստրե, խաշած բրինձ, ընթրիքին` շոգեխաշած բանջարեղեն և 100 գ խաղող:

3-րդ օրը նախաճաշին խորհուրդ է տրվում 100գ խաղող և պանրով բուտերբրոդ, ճաշին` խաշած ձուկ, կանաչ տերևներով հազար և 100 գ խաղող, ընթրիքին` կանաչ թեյ և 100 գ խաղող:

Վերջին` 4-րդ օրը նախաճաշին պետք է ուտել 100 գրամ սև խաղող և մեկ կտոր հաց` առանց յուղայնության կաթնաշոռի, ճաշին` 2 ձու և 200 գրամ խաղող, ընթրիքին` հնդկահավ` շոգեխաշած բանջարեղեններով և սնկերով:

Աղբյուրը՝ mamul.am

loading...