Շատերն ամռան ընթացքում փորձում են մրգային դիետաներ պահել՝ առանց մտածելու, որ դրանց չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի ձեռքբերմանն ու բարձրացնել մի շարք հիվանդությունների ռիսկը։ Այլ կերպ ասած, մրգերը թույլ չեն տալիս, որ մարդը հագեցվածության զգացում ունենա։
     Դիետոլոգները հատկապես առանձնացնում են բանանը, ծիրանը, դեղձը, խաղողը, սեխը, որոնք խոչընդոտում են նիհարելուն, քանի որ մեծ քանակությամբ շաքար ու կալորիաներ են պարունակում։ Ճնշման, դիաբետի, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեցողների դեպքում մրգերի չարաշահումը լուրջ բարդություններ կարող է առաջացնել։
     Գիտնականները խորհուրդ են տալիս մրգային դիետաների դեպքում պարտադիր ուտել նաև բանջարեղեն։

Աղբյուրը՝ mamul.am

loading...