Ամռանը մաշկի խնամքը հանդիսանում է արտաքին տեսքի գլխավոր բաղկացուցիչներից մեկը: Արևը, փոշին, հողը և ծովի աղը կարող են վնասել դեմքի նուրբ մաշկային ծածկույթը: Այդ պատճառով ամռան ամիսներին պետք է էլ ավելի ուշադիր լինել մաշկի նկատմամբ: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաշկի մաքրմանը։ Առավոտյան և երեկոյան հարկ է դեմքի մաշկը մաքրել փրփուրով կամ կոսմետիկական կաթով:
     Յուղոտ մաշկը խնամելիս օգտագործեք մելանինի արտադրությունը խթանող քսուկներ: Իսկ չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ դիմակներ, ինչպես նաև ճիշտ ընտրություն անել քսուկի հարցում: 
     Մասնագետները նշում են, որ արևային եղանակին չափազանց կարևոր են արևապաշտպան քսուկների, հատուկ բաղադրությամբ կոսմետիկայի օգտագործումը: Արևայրուքը կարող է բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ: Անհրաժեշտ է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

 Աղբյուրը՝ http://mamul.am

loading...