Ծիրանն օժտված է մի շարք օգտակար և բուժիչ հատկություններով: Ծիրանի բաղադրության մեջ մտնում են արծաթ, երկաթ, հանքային աղեր, ինսուլին, A, B, C խմբերի վիտամիններ, թթուներ: Ծիրանի կալորիականությունը շատ փոքր է՝ 42 կիլոկալորիա 100 գրամում, այն չի գիրացնում:
Ծիրանի պարբերական օգտագործումը կօգնի կանխել վահանագեղձի հիվանդությունները: Ծիրանը հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի, երիկամների հիվանդությունների և ճարպակալման դեպքում:
Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչն անփոխարինելի է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Ծիրանը բնական հակաբիոտիկ է: Այն նպաստում է աղիների օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։ Այն նաև լավացնում է տեսողությունը, ունի անոթալայնիչ, միզամուղ հատկություններ: Թարմ ծիրանը և չիրը կանխարգելում են դիսբակտերիոզի զարգացումը։
Աղբյուրը՝ http://mamul.am