«Առաջին ալիք»-ից հեռացած հաղորդավար Անդրեյ Մալախովի նոր աշխատավայրը հայտնի է: Այսուհետ նա կաշխատի «Ռոսիա 1» հեռուստաալիքում՝ որպես «Ուղիղ եթեր» թոք-շոուի հաղորդավար: Այս մասին RIA-ին հայտնել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք, որ այս նոր աշխատանքում նա կփոխարինի Բորիս Կորչեվնիկովին: Առաջին «Ուղիղ եթեր»-ը Մալախովի հետ եթեր կհեռարձակվի օգոստոսի վերջին: 
     Ըստ ԶԼՄ-ների՝ Մալախովի հետ նոր աշխատավայր է պատրաստվում տեղափոխվել «Թող խոսեն»-ի ողջ անձնակազմը, որն ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Աղբյուրը՝ mamul.am

loading...