«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում։ Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ։
     Նկարահանումը հայկական գորգերի ու կարպետների ֆոնի վրա է կատարվել։ Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել։ Աևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և՛ երգը, և՛ հոլովակը, և՛ հատկապես երգչուհու առատաձեռնությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել՝ 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը՝ mamul.am

loading...