ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող Furat Media գործակալությունը հրապարակել է Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված անձի տեսաուղերձը: Այս մասին հայտնում է SITE Intellgence Group կազմակերպությունը՝ հղում անելով ահաբեկիչների հրապարակմանը: Տեսաուղերձում Մասաուդ ալ-Սուրգուտի անունով տղամարդը՝ ԴԱԻՇ-ի խորհրդանիշի ֆոնին, հավատարմության երդում է տալիս խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին և իր «եղբայրներին» հանցավոր գործունեության կոչ անում: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Սուրգուտի կենտրոնում զինված տղամարդը հարձակում էր գործել անցորդների վրա: Արդյունքում տուժել էր 7 մարդ: Ոստիկանությունը բացառել էր ահաբեկչության վարկածը:
Աղբյուրը՝ mamul.am
loading...