Մամուլում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան»-ում ունեցած իրենց 50% բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն, իսկ մյուս մասը՝ Հովիկ Աբրահամյանի որդուն: Ասում են, որ սա՝ բիզնեսը բարենպաստ վայր տեղափոխելու՝ նախկին վարչապետի հերթական քայլն է: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում բիզնես է հիմնել ու կապիտալը կամաց-կամաց տեղափոխում է այնտեղ: Բացի դա, ԱԺ նախկին նախագահը 2-3 ամիս առաջ Սամվել Ալեքսանյանին էր վաճառել իրեն պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկա»-ն: Ալեքսանյանը ձեռք էր բերել Աբրահամյանին պատկանող մեկ այլ՝ «Արտաշատի փորձարարական մեխանիկական գործարան»-ը ևս:

Աղբյուրը՝ http://mamul.am

loading...