36-ամյա Քելլին լույս աշխարհ է եկել եզակի հիվանդությամբ՝ տրիմեթիլամինուրիայի համախտանիշով, ինչի պատճառով նրանից մշտապես նեխած ձկան հոտ է գալիս:
Սովորաբար, հիվանդը դա չի էլ զգում, սակայն նրան շրջապատողների համար դա իսկական փորձություն է դառնում:
Կինը հիշում է, որ իր համար ամենադժվարը եղել են դեռահասության տարիները: Նրան բոլորը ծաղրել են, ինքը փորձել է իրենից արտազատվող գարշահոտը կոծկել հաճախակի լոգանքներով, անուշաբույրերով, սակայն ոչինչ չի օգնել:
Հիվանդության պատճառն այն է, որ Քելլիի մարմինը ունակ չէ ազատվելու մարսողության որոշ նյութերից այնպես, ինչպես դա անում է առողջ մարդու օրգանիզմը: Դրա փոխարեն օրգանիզմն այդ նյութերն արտահանում է քրտնքի, շնչառության ու մեզի միջոցով, ինչն էլ դառնում է գարշահոտի պատճառ:
Հիվանդությունն ամբողջովին բուժել անհնար է, սակայն հնարավոր է մասնակիորեն թեթևացնել դրա հետևանքները:
Չնայած հիվանդությանը՝ Քելլի կյանքն այդքան էլ վատ չի դասավորվել: Նա աշխատում է որպես ռենտգենոլոգ, ունի մի քանի հավատարիմ ընկերներ և սիրելի ամուսին: 45-ամյա Մայքլը խոստովանում է, որ շատ թե քիչ զգում է կնոջ արտսովոր հոտը, սակայն դրան հասցրել է վարժվել մինչև ամուսնությունը և այժմ այդ յուրահատկությունը նրան բնավ չի անհանգստացնում:
Աղբյուր՝ mamul.am