Ֆրանսիական պոլինեզիայում, Նուկու Հիվա կղզում է գտնվում առեղծվածային քանդակների շարքը, որը մինչ օրս գիտական բացատրություն չունի: Թեմեխեա Թոխուա տեղանքի արձանիկները պատկերում են տարօրինակ արարածների, որոնց արտաքինը համընդհանուր գիտակցության մեջ կապվում է այլմոլորակայինների հետ: Նրանք տարբեր են՝ կան խոշոր մեծաբերան արձաններ, կան փոքրիկ մարմնով ու անհամաչափ մեծ, դուրս պրծած գլուխներով արձաններ: Այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ չարագույժ դեմք: Արդյոք սրանք այլ աշխարից եկածների քանդակներն են, թե դիմակավոր ինչ-որ երևույթներ, հայտնի չէ:
Արձանները թվագրվում են երկրորդ հազարամյակի սկզբով:
Աղբյուրը՝ mamul.am
loading...