Բրազիլիայի Թեյշերյա-դե-Ֆրեյթաս քաղաքում օրերս ձևավորված ամպը սարափի է մատնել տեղացիներին: Առանձնապես տպավորվողներն ու աստվածավախները շտապել են եզրակացնել, թե դա ոչ թե ամպ է, այլ Աստծո աջը, որ ծանրացել է իրենց վրա: Ոմանք էլ խուճապի են մատնվել՝ կարծելով, թե շուտով տոռնադո է լինելու: Սակայն ոչ մի արտասովոր բան էլ տեղի չի ունեցել, 5 րոպե անց տարօրինակ ամպը ցրվել է:
Աղբյուրը՝ mamul.am
loading...