Կոսմետոլոգներն արդյունավետ միջոց են գտել մազաթափության դեմ պայքարելու ու գլխամաշկը վերականգնելու համար: Դրա համար պետք է օգտագործել հավկիթից պատրաստված դիմակներ:
Մասնագետները նշում են, որ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ մազաթափության պատճառը մաշկի հիվանդությունն է, վիտամինների բացակայությունը, ժառանգական գործոնը:
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 2-3 ձվի եփած դեղնուց և եռացրած, գոլացրած ջուր՝ մոտ 200 միլիգրամ: Մերսման եղանակով քսելուց հետո թողնել 30 րոպե: Ձվի դեղնուցը պարունակում է պրոտեին, ինչը շատ կարևոր է մազերի համար, քանի որ ամրացնում է արմատները:
Արդյունավետ է նաև ձվի դեղնուցի և կանաչ թեյի խառնուրդը: Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք վերականգնում և պաշտպանում են գլխամաշկը բակտերիաներից: Հարկավոր է հարել ձվի դեղնուցը և ավելացնել 2ճ/գ կանաչ թեյ: Ստացված խառնուրդով զգուշորեն մերսել գլխամաշկը, թողնել դիմակը մնա 2 ժամ, ապա լվանալ:
Աղբյուրը՝ mamul.am