Ուժգին անձրևներից հետո Հնդկաստանի Բանգալոր քաղաքի լճերի վրա կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը և դրանք սկսել են փրփրել՝ փրփուրն արտանետելով քաղաքի փողոցները: Առաջին հայացքից տպավորիչ այս երևույթը մեծ վտանգ է պարունակում մարդու համար: Քաղաքային էկոլոգիայի մշակույթի բացակայության պատճառով կեղտոտ են ինչպես այդ լճերն, այնպես էլ նրանց արտադրած փրփուրը: Ամեն օր այս լճերի մեջ է թափվում կեղտաջրերի չվերահսկվող քանակություն:
     Այնինչ Բանգալորում ապրում է 9 միլիոն մարդ: Այնպես որ, դժվար չէ պատկերացնել, թե ինչ էկոլոգիական աղետի մեջ են տեղի ջրավազանները:

 

Աղբյուրը՝ mamul.am

loading...