Fithacker.ru-ն գրում է, որ ատամները կարելի է սպիտակեցնել մի քանի միջոցներով, այդ թվում՝ ելակի օգնությամբ։ Այո՛, ելակը կարող է օգտագործվել՝ որպես բնական մածուկ, քանի որ թթուներ է պարունակում, որոնք օգնում են ատամներից մաքրել փառը։ Ելակը նաև ֆոլաթթու է պարունակում, որը սպիտակեցնում է ատամները և օգնում ազատվել դեղնությունից։

Ելակով ատամի մածուկ պատրաստելու համար հարկավոր է

  • 2-3 ելակ
  • փխրուցիչ։

Պատրաստման եղանակը։ Երկու բաղադրիչները լավ խառնեք։ Ստացված միջոցն օգտագործեք՝ որպես ատամի մածուկ։ Յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո մի մոռացեք ատամները մաքրելու համար նախատեսված թելի մասին. այն կօգնի հեռացնել ելակի սերմերը։

Ուշադրություն։ Այս մեթոդը չպետք է փոխարինի ատամի մածուկով ատամները մաքրելուն։ Այն պարզապես պետք է դառնա ատամների խնամքի լրացուցիչ այլընտրանքային միջոց։

loading...