Ամերիկյան Forbes պարբերականը նշել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող դերասանի անունը: Նա ամերիկացի Մարկ Ուոլբերգն է, ով 1 տարվա ընթացքում վաստակել է 68 միլիոն դոլար: Իր եկամտի մեծ մասը դերասանն ստացել է «Ողջույն, հայրիկ, Նոր տարի 2» և «Տարնսֆորմերներ. վերջին ասպետը» ֆիլմերի շնորհիվ:
Երկրորդ տեղում Դուեյն Ջոնսոնն է, ով հայտնի է նաև «Ժայռ» մականունով: Նա 1 տարվա ընթացքում վաստակել է 65 միլիոն դոլար՝ հիմնականում «Մալիբուի փրկարարները» և «Ջումանջի» ֆիլմերի վերաթողարկման շնորհիվ:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Վին Դիզելը՝ 54.5 միլիոն դոլարով: Դերասանին եկամուտով ապահովել են «Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ սեզոնի ու «Երեք իքս» ֆիլմի նկարահանուները:
Առաջին 10-յակում են հայտնվել նաև Ադամ Սենդլերը (50.5 միլիոն դոլար), Ջեկի Չանը (49 միլիոն դոլար), Ռոբերտ Դաունի կրտսերը (48 միլիոն դոլար), Թոմ Քրուզը (43 միլիոն դոլար) և բոլիվուդյան 3 դերասան՝ Շահրուխ Խանը (38 միլիոն դոլար), Սալման Խանը (37 միլիոն դոլար) և Աքշայ Կումարը (35.5 միլիոն դոլար):
Աղբյուրը՝ BlogNews