Սեպտեմբերի 4-ից Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիումհեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր, 25 մասից բաղկացած «Միլիոնըթակարդում» հեռուստասերիալը: Հեռուստաֆիլմը դետեկտիվ դրամա է, որըտարբերվելու է սցենարային կառուցվածքով, դինամիկ զարգացումներով ուխճճված ինտրիգներով: BlogNews.am-ն շարունակում է զրուցել հեռուստասերիալի դերասաններ հետ և բացահայտել նրանց մարմնավորած կերպարները:

«Սցենարը շատ է դուրս եկել, Անահիտը միշտ շատ հաջողված գործեր է գրում: Կերպարը հետաքրքիր է և ինչ որ ընդանուր բաներ ունի ինձ հետ:  Յուրաքանչյուր կերպարի մեջ էլ փորձում ես ինչ որ ընդանուր բան գտնես,  որ շատ ավելի հեշտ կերտես: Եթե ընդահուր մի բան չունեցավ, դժվար կլինի այդ կերպարը մարմնավորել»,-պատմում է դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ով ֆիլմի գխավոր կերպարներից է: 


Լեոյի կերպարում ներկայացող Աշոտը ըստ սցենարի երկար ժամանակ սիրում է մի աղջկա, ում հետ մասին սովորել են. «Բայց իմ սերն անպատասխան էր և աղջիկն ամուսնանում է ուրիշի հետ և տարիներ անց պարզվում է, որ ամուսինն այնպիսի քայլերի է գնում, որ աղջկան՝ Լուիզայի կյանքը սկսում է վտանգել: Իմ կերպան այդ ժամանակ հերոսի պես հայտնվում է և սկսում օգնել: Ասում են՝ ես ֆիլմի հերոսն եմ :) 

Աշոտի խաղընկերուհին Սոֆյա Պողոսյան, ում հետ հարցազրույցն արդեն ներկայացրել ենք: Իրար հետ համատեղ աշխատանքի մասին այսպես ասաց. «Սոֆյայի հետ շատ հարմար է  խաղալ, կոպիտ ասած արդեն հարմարվել ենք իրար, սովորել և ամենակարևոր, որ իրար չենք խանգարում, հակառակը՝ իրար լավ ենք հասկանում»: 

Իսկ այն հարցին, որքանով է մերմնավորած կերպարն իր համար նորություն՝ Աշոտն այսպես պատասխանեց. «Այս ֆիլմում Լուզիան (կերպարը մարմնավորում է Սոֆյա Պողոսյանը) շատ կայացած կին է, խելացի փաստաբան, կրթված, գեղեցիկ արտաքինով, քանի որ նա կայացած է և այսպես ասած կյանքի ճիշտ ճանապարհները գիտի, բայց իմ հերոսն փրկության այլ տարբերակ  է գտնում, որի ճանապարհը Լուիզայի համար անծանոթ և խորթ են, այդ ընթացքում անընդհատ հակադրություններ են լինում, չի համաձայնվում, չի հարմարվել: Այս ֆիլմում իմ կերպարը տարբերվում է նրանով, որ ես  շատ համբերատար եմ, ինչը իմ բնավորությանը մոտ չէ: Ճիշտ է  փորձում եմ կյանքում էլ համբերատար լինել, բայց իմ մարմնավորած կերպարը մի քիչ շատ համբերատարա է: Ես եթե լինեի, կարող էր մի քիչ խնդիրներ լիներ :) »,-եզրափակեց  Աշոտը: 

Աղբյուրը՝ BlogNews

loading...