Դերասնուհի և ինստագամից հայտնի Ձյունիկը օրեր առաջ է մեկ ամսյա շրջագայությունից վերադարձել Երևան: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է Շվեդիա մեկնելու, սիրելիի հետ Գերմանիայում անցկացրած առաջին արձակուրդի, շրջագայությունից ստացած տպավորությունների և այլևս նախագծերում չնկարահանվելու մասին:   

«Շվեդիայում մորաքույրս է ապրում և որոշեցինք որ այս ամառ այնտեղ եմ հանգստանալու, բացի դա իմ ցանկությունը շատ էր լինել այնտեղ կրկին, քանի որ իմ մանկությունն այնտեղ է անցել»,-պատմում է Ձյունիկը:

Շվեդիայից հետո Ձյունիկը մեկնել սիրելիի մոտ, ով հանգստանում էր Գերմանիայում. «Մեր շրջագայությունն այդպես էր պլանավորած սկզբից: Սա իմ և սիրելիիս առաջին համատեղ հանգիստն էր: Ամեն ինչ շատ լավ է ստացվել, կարող եմ անգամ ասել, որ սպասվածից ավելի լավ: Արտերկրում իհարկե ավելի լավ է հանգստանալ, մարդկանց հետ ավելի ավելի հեշտ էր, տպավորություններն էլ այնքան շատ էր, որ մինչև այսօր ներաշխարհս լիքն է, թե բնությունը, թե շինությունները, թե մարդիկ»:

Խոսելով հեռուստատեսային նոր առաջարկների մասին, նշեց, որ որոշել է այլևս չզբաղվել դերասանությամբ. «Այսպես ասած ինձ փորձեցի դերասանական ոլորտում, բայց իմ կարծիքով կա մի ուրիշ ոլորտ որը ինձ ավելի հոգեհարազատ է և ավելի լավ է ստացվում և կարծում եմ՝ մարդ պետք է զբաղվի նրանով ինչը մաքսիմալ լավ է իր մոտ ստացվում և այդ իսկ պատճառով որոշել եմ հրաժարվեմ դերասանական կարիերան: Այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ առաջարկներ, բայց այլևս չեմ ցանկանում այդ ոլորտում աշխատել: Ես հույս ունեմ, որ ինձ ապագայում  արդեն կճանաչեն որպես լավ դիզայներ,  ամեն դեպքում աշխատում եմ այդ ուղղությամբ»,-եզրափակեց Ձյունիկը: 

Աղբյուրը՝ BlogNews

loading...