Վերջին շրջանում հաճախ կարելի է տեսնել այս կամ այն հայտնի մարդու երեխային ինչ որ նախագծում: Ի դեպ նրանց խաղը դիտելիս, երևում է որ ծնողները գենն ամեն դեպքում իրենն արել է: Նրանցից շատերի համար սա դերասանական առաջին փորձն էր:

Արմեն Պոտրոսյանի կրտսեր դուստրը՝ Մարիան, նկարահանվել է Դեպի Երազանք նախագծում, որտեղ մարմնավորում է Կարեն Ասլանյանի փոքրիկ քրոջը : Ինչպես Արմեն է նշել իր հարցազրույցում՝ Մարիան երբեք նկարահանումներից չի դժգոհել, հակառակը՝ բավականին սիրով էր գնում: Սա Մարիայի դերասանական առաջին փորձն էր:

Գրիգոր Դանիլյանի որդին՝ Ալբորտին շատերին հայտնի էր, այն առումով որ տարբեր ֆոտոնախագծերի էր մասնակցում և բավականին արտիստիկ երեխա է: Շատերն էլ տեսել են նրա հայրիկի և մայրիկի հրապարակած հումորային տեսանյութերում, դե իսկ հեռուստադիտողը շուտով նրան առիթ կունենա տեսնելու Նվագախմբի երեխաները նախագծում: Սա էլ Ալբերտոյի առաջին դերն է:

Նույն նախագծում խաղում է նաև Մկրտիչ Արզումանյանի որդին՝ Ալիկը: Սա նրա առաջին դերը չէ. Փախիր կամ ամուսնացիր ֆիլմում Ալիկը էպիզոդիկ դեր է խաղացել:  Նվագախմբի երեխաներ նախագծում նա երաժիշտ է, կլառետ է նվագում: 

Վերջերս հեռուստաէկրան բարձրացած Դեպի վայրէջք հեռուստաֆիլմում Սարգիս Գրիգորյանի դուստրը՝ Յանան  իր առաջին դերասանական փորձն արեց: Ի դեպ Յանան ֆիլմում էլ Սարգիսի դուստրն էր և ինչպես ռեժիսոր՝ Ելենա Արշակյանն էր նշել իր հարցազրույցներից մեկում. Յանան իր խաղով կարողացել է հուզել ամբողջ ստեղծագործական խմբին: 

Աղբյուրը՝ BlogNews

loading...