Ժակի կրտսեր դուստրը՝ Ժակլինան, արդեն ատամիկներ ունի: Ծնողները փոքրիկի համար խնջույք են կազմակերպել՝ հրավիրելով մտերիմներին: 10 ամսական աղջնակը, ում առջեւ ծնոնղները բազմազան իրեր էին դրել, զարդեր է ընտրել.«Ամենն արել ենք ավանդական ձեւով: Զարդերը նշանակում են՝ ապագայում ոճաբան է դառնալու:)»,- պատմել է նա՝ հավելելով, որ խնջույքի կազմակերպչական բոլոր հարցերով կինը՝ Եվան է զբաղվել:
«Մանկական գունեղ երկույթ էր: Օրվան բնորոշ աքսեսուարներ էինք գնել, գեղեցիկ զարդարել տունը: Տորթի լուծումն էր շատ հետաքրքիր. փոքրիկ աղջնակի պատկեր էր՝ բերանում մեկ ատամիկ:): Խնջույքը վառ գույների մեջ էր, իհարկե, գերակշռողը վարդագույնն էր»,- նշել է հաղորդավարը:
Ժակն այս ամառ արդեն հասցրել է երկու անգամ ճամփորդել.«Սկզբում կնոջս ու Սլվիայի հետ մեկնեցինք Հունաստան: Կրետեում մի լավ ժամանակ անցկացրինք, բայց կարոտով վերադարձանք մեր մյուս աղջկա մոտ: Մեղքներս քավելու համար նրա հետ էլ գնացինք կնոջս պապական տուն, որը Գեղարքունքի մարզում է»:
Աղբյուրը՝ bravo.am