«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան, երկու տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են: Արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Գեղարդում: Հարսին եւ փեսային, նախքան վանական համալիր ուղեւորվելը, լուսանկարել է BRAVO.am-ը:
Դերասանը մեզ հետ զրույցում նշել է, որ հանգամանքների բերումով հետաձգված հարսանիքը վաղուց էին ծրագրել.«Միշտ ցանկացել եմ ու ասել եմ, որ հարսանիքս այն ժամանակ կանեմ, երբ որդիս հետս կլինի: Հիմա իսկական ժամանակն է. նա մեկ տարեկան է, կկարողանա մեզ հետ ուրախանալ ու հետագայում էլ գլուխ կգովի՝ ասելով, որ հոր հարսանիքին պարել է: Հորս, մորս ու քրոջս համար մեր պսակադրությունը անակնակալ էր. նրանք եկեղեցում նոր իմացան»:
Գոռից տեղեկացանք, որ տոնական հանդերձանքի ընտրությունը վստահել է կնոջը. «Այդ հարցերով Սյուզին է զբաղվել, բայց նախապես ես տեսել եմ իր զգեստն ու իմ ձեռքով եմ ձգել կապերը:): Սնահավատ չեմ, վստահ եմ՝ նույնքան երջանիկ ու համերաշխ ենք ապրելու, որքան մինչ օրս: Ես կոտրել եմ նաեւ այն կարծրատիպը, որ մայիս ամսին չեն ամուսնանում. ՔԿԱԳ-ում մեր միության գրանցումը եղել է հենց մայիսին»:
Հարսանեկան խնջույքը տեղի է ունենալու երեւանյան ռեստորաններից մեկում, որին հրավիրված է շուրջ 350 հյուր.«Հայտնիներից ներկա կլինեն Համլետ Գեւորգյանը, Գոհար Հովհաննիսյանը, Լիլիթ Կարապետյանը, Արթուր Հակոբյանը, սերիալի գրեթե բոլոր խաղընկերներս: Հուսով եմ՝ մի լավ կուրախանանք ու հիշվող օր կունենանք»:
Աղբյուրը՝ BlogNews