Նելլիի կրտսեր դուստրն արդեն ատամիկներ ունի: 10 ամսական Սառայի ատամհատիկի արարողությունը ծնողները կազմակերպել են բնության գրկում՝ ընտանեկան միջավայրում: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե ինչ ընտրություն է կատարել դուստրը եւ ինչպես է անցել տոնական օրը:
«Մեծ աղջիկս՝ Անահիտը, ինձ շատ օգնեց նախապատրաստական հարցերում: Նա շատ էր սպասում քույրիկի ատամհատիկին: Սառան արդեն 3 ատամիկ ունի, սպասում ենք մյուսներին:)»,-նշել է նա:
Նելլիի խոսքով՝ դուստրերը վայելել են գեղեցիկ արարողությունը.«Սառան կարծես զգում էր, որ իր օրն է: Նախ ձեռքը մեկնեց եւ դոլար վերցրեց, որից հետո շատ գեղեցիկ մասնագիտությամբ թղթիկ ընտրեց՝ նկարչուհի: Ապագայում թող դառնա այն, ինչ Աստված կկամենա, ամենակարեւորը՝ կայանա եւ գտնի իրեն այս կյանքում»:
Ամառային հանգստի մասին խոսելիս երգչուհին ասել է.«Այս տարի միայն Անահիտը կարողացավ տատիկի հետ Եվրոպա գնալ, իսկ մենք Հայաստանում հանգստացանք, քանի որ երկրորդ դուստրս դեռ փոքր է»:
Աղբյուրը՝ Bravo.am