Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի դուստրը երեկ դարձել է 5 տարեկան: Տարեդարձի օրը տեղի է ունեցել նաեւ Էլենի մկրտությունը: Աղջնակը իսկական քրիստոնյա է դարձել Ռիչարդ Մադլենյանի քավորությամբ: Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած արարողությունը լուսանկարել է BRAVO.am-ը:
Մեզ հետ զրույցում դերասանը նշել է, որ Ռիչարդն իր ընտանիքի լավ բարեկամն է.«Շատ մտերիմ ենք, ես էլ ցանկացա, որ մեր ընկերությունը բարեկամության վերածվի»:
Անդոն խոստովանել է, որ նախապատրաստական հարցերում այնքան էլ չի օգնել կնոջը.«Եվս մեկ անգամ զարմացա՝ տեսնելով, թե Մերին ինչ գեղեցիկ է ամեն բան արել: Նաեւ հպարտացա, որ իմ կինն է»:
Մկրտության արարողությունից հետո դերասանի ընտանիքը ընկերների եւ հարազատների հետ հավաքվել են երեւանամերձ ռեստորանային համալիրներից մեկում: Խնջույքին ներկա են եղել Երեւանի Կամերային թատրոնի անձնակազմը, դերասանի հարսանիքի քավորի՝ Արմեն Վարդանյանի ընտանիքը, Կարապետ Բալյանը՝ կնոջ՝ Մարիամ Ղազանչյանի հետ եւ հայտնի այլ դեմքեր: