38-ամյա Քորթնի Քարդաշյանն իր բոյֆրենդ` 23-ամյա մոդել Յունես Բենջիմայի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում: 

Զույգը ակտիվ ժամանակ է անցկացնում մի քանի ընկերների հետ:  

Քորթնին հասցրել է ուղտի վրա նստած զբոսնել եւ տեսնել եգիպտական բուրգերը: 

Նա կիսվել է նաեւ այն հյուրանոցի եւ համարի լուսանկարներով, որտեղ կանգ է առել: 

Նշենք, որ զույգի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ անցած տարի, երբ Կաննի փառատոնի օրերին հայտնվեցին Լազուրե ափին նրանց համատեղ հանգստի լուսանկարները: 

Քորթնի Քարդաշյանը ամուսնացած է եղել պրոդյուսեր Սքոթ Դիսիկի հետ: Նրանք ունեն 3 երեխա: 

Աղբյուրը՝ Bravo.am

loading...