Արամ MP3-ի ընտանիքում շուտով համալրում է սպասվում. երաժշտի կինը՝ Աննա Մարգարյանը, երկրորդ հղիության շրջանում է։ Բարի լուրը երգիչն առաջինը հայտնել է BRAVO.am-ին՝ նշելով, որ հոկտեմբերին լույս աշխարհ կգա երկրորդ որդին.«Ամենաբուռնը մեր տղայի՝ Առնոյի ոգեւորվածությունն է: Նա հենց եղբայր է ցանկանում։ Անհամբեր սպասում է ու տարբեր անուններ առաջարկում, եւ քանի որ անունը հստակ չենք որոշել, նրա կարծիքն էլ լսում ենք»։

Սեպտեմբերի 22-ին նա մենահամերգով հանդես կգա Բարսելոնայում, Հայաստանից նրա հետ բեմում կլինեն Արեւո Գրիգորյանն ու ամուսինը՝ դիջեյ Բիթմենը։ Այս շրջանում Արամը հաջորդաբար ներկայացնում է Իվետա Մուկուչյանի հետ հունիսին թողարկած «Դաշտերով» նախագծի երգերը, որոնցից են՝ «Ծիրանի ծառ», «Ղափամա», «Նինո», «Ալ էղնիմ», «Քամին զանա» եւ այլն։ 

Արամ MP3-ի որդին այս տարի առաջին անգամ կնստի աշակերտական նստարանին, ընտանիքով պատրաստվում են Առնոյի առաջին սեպտեմբերի 1-ին.«Երկու տարի հաճախել է նախադպրոցական դասերի, կարծում եմ՝ լիովին պատրաստ է առաջին դասարան գնալուն։ Օրեր առաջ սկսել ենք դպրոցական պարագաները գնել։ Ընտրել ենք մեր տանը մոտ գտնվող հանրակրթական դպրոց։ Ես կարեւորում եմ առաջին ուսուցչուհու գործոնը, երբ հիմքը դրվի, ունակությունները մի քանի տարի հետո կերեւան»։ 
 

Աղբյուրը՝ Bravo.am

loading...