Դեռ ամիսներ առաջ հայկական կայքերը գրում էին դերասանուհի Անի Խաչիկյանի նշանադրության մասին և հրապարակում նրա և սիրելիի լուսանկարները: Բայց այդ հարաբերություններն անավարտ մնացին:
Այսօր դերասանուհին նոր ընտրյալ ունի, և կարծես թե շատ երջանիկ է: Անի Խաչիկյանի ներկայիս ընտրյալը քաղաքական ակտիվիստ, Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է:
Այս լուսանկարները Հայկը հրապարակել է սոցիալական ցանցերի իր էջերում:
Նախքան Անի Խաչիկյանի հետ հանդիպելը Հայկը մեկ անգամ ամուսնացած է եղել, նրա հարսանիքի մասին ևս շատ էր խոսվել, քանի որ կնքահայրը Տիգրան Համասյանն էր:
Հուսանք նրանց մոտ ամեն ինչ լավ կլինի և կայուն:
Աղբյուրը՝ BlogNews
loading...