Steptohealth.ru-ն գրում է, որ խնձորի քացախը հաճախ է օգտագործվում բուժական նպատակներով։ Դրա օգտակար հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ խնձորի քացախը մեծ քանակով բնական թթուներ և միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին։ Բացի այդ, քացախը կարող է օգնել շաքարային դիաբետով տառապող անձանց` իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
2-րդ տիպի շաքարային դիաբետը, որն ուղղակիորեն կապված է արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակի հետ, բավական տարածված երևույթ է։ Այն օրգանիզմին խանգարում է կարգավորել գլյուկոզայի մակարդակը։ Խնձորի քացախը կարող է արդյունավետ միջոց դառնալ հիվանդության դեմ պայքարում՝ կարգավորելով ինսուլինի արտադրությունը և վերահսկելով արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները։
Ինչպես օգտագործել խնձորի քացախը՝ դիաբետը վերահսկելու նպատակով։Խնձորի քացախից առավելագույնս օգուտ ստանալու համար հարկավոր է հիշել, որ չի կարելի այն չարաշահել, և, որ այն պետք է 100 տոկոսով բնական լինի։ Մշակման ենթարկված քացախը կարող է կորցնել սննդարար նյութերի մի մասը։ Լավագույն տարբերակը տան պայմաններում պատրաստված քացախն է։
Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 ճաշի գդալից ավելի քացախ չօգտագործել։ Լավագույն տարբերակը քաղցած վիճակում կամ քնելուց առաջ օգտագործելն է։ Կարող եք քացախն ավելացնել աղցաններին, հյութերին ու կոկտեյլներին։
Մյուս կողմից՝ հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ խնձորի քացախի շատ երկար օգտագործումը կարող է օրգանիզմում նվազեցնել կալիումի մակարդակը։ Այս խնդրից խուսափելու համար կարող եք խնձորի քացախն օգտագործել 2 շաբաթ, ապա դադար տալ։ Եթե օրգանիզմին չի բավարարում կալցիումի մակարդակը կամ տառապում եք օստեոպարոզով, նախքան քացախի օգտագործումը խորհրդակցեք բժշկի հետ։
Աղբյուրը՝ BlogNews