Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի օրգան է, որը տեղակայված է պարանոցում, կոկորդի տակ: Արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանաձև գեղձի հորմոնները կարևորագույն դեր են կատարում օրգանիզմի նյութափոխանակության գործում, նյարդային համակարգի աշխատանքում, զարգացման, անգամ՝ սրտխփոցի ժամանակ: Առավել հաճախ վահանաձև գեղձի խանգարումները հանգեցնում են հորմոնային խախտման՝ կաʹմ հիպերթիրեոզի (հորմոնների գերարտադրություն) կաʹմ էլ հիպոթիրեոզի (սակավարտադրություն): Կանանց մոտ վահանաձև գեղձի խանգարումներն առավել հաճախադեպ են, քան տղամարդկանց պարագայում: Այս հիվանդության ժամանակ ևս ամենակարևորը ժամանակին արված ախտորոշումն է, իսկ դրա համար պետք է ուշադրություն դարձվի հետևյալ ախտնշաններին:
     Խրոնիկ հոգնածություն
     
Բոլորն էլ պարբերաբար հոգնածություն զգում են, սակայն եթե այդ զգացողությունը երբեք չի լքում, ապա, ամենայն հավանականությամբ, դա հորմոնների պատճառով է: Եթե օրգանիզմում արտադրվում է չափից շատ պրոգեստերոն, ապա դուք միշտ կիսաքուն վիճակում եք լինելու:
     Հոգնածության ևս մեկ պատճառ կարող է լինել վահանձև գեղձի դիսֆունկցիան: Ճիշտ պատասխանը կտա արյան անալիզը:
     Անպատճառ դեպրեսիա
     Վահանաձև գեղձն ամենաուղղակիորեն կապված է մարդու տրամադրության հետ: Եթե մարդն անտրամադիր է, թույլ, նշանակում է, որ սերոտոնինի մակարդակը գլխուղեղում կտրուկ նվազել է և մարդն զգում է ընկճախտ ու ամեն ինչի հանդեպ անտարբերություն:


 Ավելորդ կամ թերի քաշ
     Հիպոթիրեոզի ժամանակ նյութափոխանակությունը դանդաղում է, ինչի արդյփունքում մարդը չի կարողանում նիհարել, անգամ եթե զբաղվում է սպորտով ու դետա պահում:

Եվ ընդհակառակը՝ հիպերթիրեոզի ժամանակ հորմոնների ավելցուկն արագացնում է նյութափոխանակությունն, ինչն էլ հանգեցնում է հյուծման:

Գիտակցության խառնաշփոթություն
     Եթե գլխում անընդհատ մշուշ է, ապա անհանգստանալու պատճառ կա: Վահանաձև գեղձի չափազանց ակտիվությունը հանգեցնում է նրան, որ մարդը չի կարողանում կենտրոնանալ ու հիշել տեղեկատվությունը: Ուստի մոռացկոտությունը ևս մեկ ախտանիշ է., որը չպետք է արհամարհել:
     Դաշտանային ցիկլի խանգարում
     Եթե ցիկլի պարբերականությունը հաճախակի է փոփոխվում կամ էլ այն ընդհարապես վերանում է, ուրեմն ձեզ մոտ կարող է լինել հորմոնների պակաս կամ ավելցուկ: Դա էլ իր հերթին կարող է լինել վահանաձև գեղձի խանգարման պատճառ:
     Ցավ մկաններում և վերջույթներում
     Եթե ձեր վերջույթները պարբերաբար ընդարմանում են կամ կտրուկ ցավ եք զգում մկաններում ու վերջույթների հոդերում, մեղավորը կարող է լինել ձեր վահանաձև գեղձը: Նրա արտադրած հորմոնի պակասը հանգեցնում է նյարդերի վնասման, որոնք ազդակները գլխուղեղից տեղափոխում են մյուս օրգաններին:
     Ջերմաստիճանի անկումներ
     Եթե անգամ տապին մարդը մրսում է, դա կարող է լինել հիպոթիրեոզի հետևանք: Հորմոնների պակասը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով էլ մարդը մրսում է: Հիպերթիրեոզն, ընդհակառակը, ի հայտ է գալիս շոգելու և քրտնելու անբացատրելի երևույթներով:
     Բարձր ճնշում
     Եթե դուք տառապում եք բարձր ճնշմամբ, բայց միևնույն ժամանակ սիրտն ու անոթներն առողջ են, ապա պետք է ստուգել վահանաձև գեղձը: Դրե ակտիվության նվազեցումը հանգեցնում է օրգանզիմում վատ խոլեստերինի կտրուկ ավելացմանը:

Աղբյուրը՝ mamul.am

loading...