Կանանց ուղեղի ակտիվությունն առավել բարձր է, քան տղամարդկանց ուղեղինը: Նման եզրահանգման են եկել ամերիկացի բժիշկները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer ամսագրում: Հետազոտողները վերլուծել են ավելի քան 46 հազար միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (SPECT) արդյունքները և հայտնաբերել, որ կանանց ուղեղի ակտիվությունն առավել բարձր է, քան տղամարդկանց ուղեղինը: Ակտիվության ամենամեծ տարբերությունը հանդիպել է նախաճակատային կեղևում, որը պատասխանում է որոշումների ընդունման, կամային վերահսկողության և սոցիալական վարքագծի վրա: Վերլուծվել են առողջ և շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց ուղեղի նկարները: Հետազոտողները նշում են, որ տղամարդկանց և կանանց ուղեղի աշխատանքում տարբերության ըմբռնումը կարևոր է, քանի որ սեռից է կախված ուղեղի որոշակի հիվանդությունների հանդեպ հակվածությունը: Օրինակ, կանայք առավել հաճախ բախվում են Ալցհեյմերի հիվանդության, ընկճախտի և տագնապային խանգարումների, իսկ տղամարդիկ՝ վարքագծի խանգարումների հետ:
Աղբյուրը՝ mamul.am