Գիտնականները պարզել են, թե առողջական ինչպիսի լուրջ խնդիրների կարող է հանգեցնել ոչ բավարար քունը:
Աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդը չի ստանում բավարար քուն, որն էլ ազդում է մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակի վրա: Ինչպես պարզել է նոր հետազոտությունը, քնի պակասը կարող է առաջացնել ոչ միայն քրոնիկ հոգնածության նախանշաններ, դեպրեսիա և ապատիա, այլև այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը, սրտային հիվանդություննները, կաթվածը և այլն:
Մանրակրկիտ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ քնի պակասը մարդուն դարձնում է հոռետես, զրկում նրան դրական և արդյունավետ մտածելու կարողությունից: Ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 2014-ին ավելի քան 16 միլիոն ամերիկացիներ ստացել են ընկճախտ ախտորոշումը:
Մարդը պետք է կարողանա ստանալ առնվազն 8 ժամյա առողջ քուն: Եթե երկար ժամանակ նա զրկված է ունենալ առողջ, հանգիստ քուն, ապա նրա հոգեկան ու ֆիզիկական առողջությունը կտրուկ վատանում է:
Աղբյուրը՝ mamul.am