Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանի և նրա կնոջ՝ Անի Քաթաբյանի առաջնեկը՝ Լուսեն, այսօր դառնում է մեկ տարեկան: Ավետն իր նոր «Լուսե աղջիկ» ստեղծագործությունը նվիրել է հենց աղջկան, որը կատարում է երգիչ Անդրեն: «Այսօր իմ լավ ընկերոջ՝ Ավետ Բարսեղյանի հեքիաթ աղջիկ Լուսեի առաջին տարեդարձն է: Մեր հրաշք երգը քեզ նվեր Լուսե աղջիկ»,- ֆեյսբուքյան իր էջում կիսվելով երգով՝ գրել է Անդրեն:
Երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է:
Աղբյուրը՝ mamul.am
loading...