Դերասանուհի Անատի Սաքանյանը օրեր առաջ է Մոսկվայից վերդարձել Երևան. այցի նպատակը ծնողներին տեսակցելն է: «Մենակ եմ եկել, քանի որ ամուսինս իր գործերն ունի և ամեն անգամ երբ ծնողներին կարոտում եմ գալիս եմ»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Անատին, ով իր գործնական նոր առաջարկների մասին որոշեց խոսել մի քանի ամիսց, փոխարենն ասաց, որ կոտրել են իր ինստագրամի էջը և դա է պատճառը, որ իր երկրպագուների տեսադաշտից կորել է:

«Հիմա նոր էջ ունեմ, որը բացել եմ իմ երկրպագուների համար, որպեսզի կարողանան կրկին ինձ հետևել, ինչպես նաև իմ գործնական առաջարկների, քանի որ դրանից շատերը հենց ինստագրամով էի ստանում: Իմ և երկրպագուներիս կապը շատ ուժեղ է և ես բոլորի հետ շփվում եմ, ոչ մեկի չեմ անտեսնում: Շատերի տեսադաշտից կորել էի և մարդկանց մոտ շատ տարբեր հարցեր էին առաջացել, ես պարզապես ուզում եմ, որ այն մարդաիկ, ովքեր ինձ հետևում են իմանան որ նոր էջ ունեմ»,-պարզաբանում է դերասանուհին:

Անատին սոցիալական ցանցերում ժամանակին բավականին ակտիվ էր, հաճախ էր լուսանկարներ տեղադրում, այս անգամ էլ խոստանում է ակտիվ լինել. «Չեմ սիրում անիմաստ լուսանկարներ տեղադրել, երբ գտնում եմ, որ դա պետք է հրապարակել՝ տեղադրում եմ էջումս»:  

Նախորդ ինստագրամի էջում դերասանուհին բավականին հաճախ էր լուսանկարներ տեղադրում և իր ամուսնու: Նոր էջում այդ լուսանկարներն այլևս չկան, սա շատերին խոսելու առիթ է տալիս, որ գուցե՞ զգույգն ամսնալուծվել է. «Երբ հրապարակում էի իմ և ամուսնուս լուսանկարները տարբեր ինստագրամյան էջեր վերցնում և տեղարդում էին իրենց մոտ և շատ տարբեր մեկնաբանությունների էին գրում, ինչը ինձ դուր չէր գալիս: Կարծում եմ՝ պետք չէ իմ անձնականը իմ գործնականի հետ խառնել, մարդիկ ինչքան քիչ բան իմանան, տեսնեն այնքան իմ անձնական կյանքն ավելի լավ կդասավորվի: Նոր էջումս իհարկե կլինեն իմ և ամուսնուս լուսանկարները, բայց ոչ այն ժամանակվա նման երբ մեր անձնական կյանքը դարձել էր բոլորի քննարկման թեման: Շատ մարդիկ իրենց կյանքը թողած ապրում էին իմ անուսնու նասկիների, վերնաշապիկների բրենդով: Հարցնում էին, որտեղից եք գնել: Դրանցից խուսափելու համար շատ քիչ կտեղադրեմ ամուսնուս լուսանկարները»:

Անատիի ամուսինը ևս փակել է իր ինստագրամի էջը, բայց ինչպես դերասանուհի է նշում այնտեղ իրենց համատեղ լուսանկարներից շատ կան:  «Ես պարզապես եկել եմ այն եզրակացության, որ հանրային մարդու կյանքը պետք է շատ լուսաբանված չլինի և ավելի գաղտնի մնա: Այն ժամանակ մտածում էի` բավականին գեղեցիկ լուսանկարներ ունեմ, ինչու չտեղադրեմ, բայց հիմա հասկանում եմ, որ եթե չլինի ավելի լավ. հանգիստ կապրես»,-եզրափակեց դերասանուհին:

Աղբյուրը՝ BlogNews

loading...